Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 249
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2779-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2025 թվականի N 2779-Ա

ԴՀԱՐ ՄԱՋԻԹԻ ԲԱՔՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Դհար Մաջիթի Բաքոյանի 20.10.2025թ. N 13785 դիմումը, Դ. Բաքոյանի ընտանիքին պատկանող Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0109-0002 ծածկագրով 0.13396 հա բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Դհար Մաջիթի Բաքոյանի /ծնվ.07.12.1959թ./, Գյուլիզար Մամոյի Պոլոյանի /ծնվ.07.01.1964թ./, Լեյլի Դհարի Բաքոյանի /ծնվ.19.10.1983թ./, Սաշա Դհարի Բաքոյանի /ծնվ.14.12.1984թ./ և Հերիքնազ Դհարի Բաքոյանի /ծնվ.03.10.1987թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0109-0002 ծածկագրում, իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված 183.15 քմ բնակելի տան նկատմամբ:

2. Համայնք Աշտարակ Օշական բնակավայրում գտնվող անշարժ գույքը /ծածկագիր 02-113-0109-0002/ տալ 9/1 համարը և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Ձախ ափի փողոց, 7-րդ փակուղի, N 9/1 բնակելի տուն:

3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/

Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner