Հիմք ընդունելով Աստղիկ Հովհաննեսի Մինասյանի լիազորված անձ՝ Մարգարիտա Ռազմիկի Պողոսյանի 30.05.2025թ. թիվ 6630 դիմումի, իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-113-0244-0038 ծածկագրով 0.27825 հա վարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու այգի /հնդավոր/ հողատեսքի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 11.04.2023թ. թիվ 61 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Աստղիկ Հովհաննեսի Մինասյանին /ծնվ.20.07.1973թ/ և Աիդա Ղազարի Մինասյանին /ծնվ.13.02.1943թ/ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-113-0244-0038 ծածկագրով 0.27825 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը փոխադրել բարձրարժեք պտղատու այգի /հնդավոր/ հողատեսքի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան , Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: