Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 27/03/2025թ. N Կ-27032025-02-0160 որոշումը և Աշտարակ համայնքի ավագանու 08․05․2025թ․ N 67-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1. Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր՝ 02-004-0224-0048/, բնակավայրերի նպատակային նշանակության 0,0425հա մակերեսով այլ հողամասի նկատմամբ Աշտարակ համայնքի ղեկավարի և Սերոբ Մելիքի Հարությունյանի միջև 10․03․2025թ․ կնքված N 1108 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրում լրացնել <հողամասը տրամադրվում է ծառատնկման և կանաչապատման նպատակով՝ առանց կառուցապատման իրավունքի> պայմանը։
2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: