Հիմք ընդունելով Խաչիկ Ոսկանյանի 15.11.2017թ. N 1466, Անուշ Խաչատրյանի N1464, Սասուն Առաքելյանի լիազորված անձ Գևորգ Կոստանյանի N1465, ՎարդազարՄանոյանիN1467, Գեղամ Վարդանյանի N1468 և Շահեն Գրիգորյանի N1469 դիմումները, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 21 կետի, ՀՀ հողային օրենսգրքի 71 հոդվածի և ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշման պահանջներով, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Աշտարակ քաղաքի <Վառոյի ձորակ> թաղամասում գտնվող /ծածկագիր` 02-001-0239-0031/, Խաչիկ Ամատունու Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող 673քմ տնամերձ հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-001-0143-0001 ծածկագրից 1175քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի հետ:
2.Աշտարակ քաղաքի <Արա-2> թաղամաս, 9-րդ փողոց, N24 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-001-0414-0025/, Անուշ Վահրամի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 600քմ տնամերձ հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-001-0143-0001 ծածկագրից 672,6քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի հետ:
3. Աշտարակ քաղաքի <Արա-2> թաղամասում գտնվող /ծածկագիր` 02-001-0407-0055/, Սասուն Խաչիկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 610քմ տնամերձ հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-001-0143-0001 ծածկագրից 1182,7քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի հետ:
4. Աշտարակ քաղաքի <Արա-2> թաղամասում գտնվող /ծածկագիր` 02-001-0422-0019/, Վարդազար Վարդի Մանոյանին սեփականության իրավունքով պատկանող 590քմ տնամերձ հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-001-0143-0001 ծածկագրից 879քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի հետ:
5.Աշտարակ քաղաքի <Արա-2> թաղամասում գտնվող /ծածկագիր` 02-001-0414-0021/, Գեղամ Վանիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 595քմ տնամերձ հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-001-0143-0001 ծածկագրից 900քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի հետ:
6.Աշտարակ քաղաքի <Վառոյի ձորակ> թաղամասում գտնվող /ծածկագիր` 02-001-0038-0002/, Մանիկ Փուրթոյանին, Շահեն, Արթուր և Դավիթ Գրիգորյաններին սեփականության իրավունքով պատկանող 590քմ տնամերձ հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-001-0143-0001 ծածկագրից 1000քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի հետ: