Հիմք ընդունելով Հրաչիկ Վիրաբյանի 10.07.2025թ. N՝ 8896 դիմումը, իր և Արմինե Մելքոնյանին պատկանող Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0119-0014 ծածկագրի 0,1094 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան նկատմամբ իր ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չե ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Ճանաչել Հրաչիկ Կարապետի Վիրաբյանի/ ծնվ. 22.01.1960թ./, Արմինե Սերգեյի Մելքոնյանի/ ծնվ. 27.09.1971թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0119-0014 ծածկագրում հատկացված տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 327,48քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2. 02-113-0119-0014 ծածկագրով 0,1094 հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Դպրոցական փողոց, 3-րդ փակուղի, բնակելի տուն N 10:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա․ Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: