Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1․Աշտարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասին /ծածկագիր՝ 02-001-0083-0004-ից 0.0067 հա/ տալ 25/2 համարը և հասցեն համարել`
-Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Ե․ Չարենցի փողոց, հողամաս N25/2:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: