| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք  ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  23  նոյեմբերի  2018 թվականի N 8-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Հիմք ընդունելով Քյարամ Հակոբյանի 12.11.2018թ. N 1333 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին` 
  
Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է. 1.Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոց N 10 հասցեում գտնվող խանութին կից 45,15քմ ընդհանուր մակերեսով /27,15քմ և 18քմ/ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասերն ուղղակի վաճառքով /կադաստրային գնով/ օտարել Գեղազնիկի փողոց N 10 հասցեում գտնվող, ընդլայնվող հասարակական նշանակության օբյեկտի /խանութ/ սեփականատեր Քյարամ Հակոբյանին:  | 
 Կողմ -10  ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |