Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակաոուցվածքների զարգացմանն ուղղված «Աշտարակ քաղաքի թիվ 4 «Հասմիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Արտաշավան բնակավայրի «Կակաչ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ քաղաքի թիվ 1 «Մանուշակ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Համայնքի 24 բնակավայրերի գերեզմանատների հանգստյան քարերի տեղադրման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում» և «Աշտարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերի, 24 բնակավայրերի փողոցների, դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի և գերեզմանատան մուտքերի ասֆալտապատման աշխատանքների իրականացում» (այսուհետ' ծրագրեր) սուբվենցիայի հայտերին' համաձայն հավելվածի։
2. Սահմանել որ'
1) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման հայտերը։
2) ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։
3) ծրագրերի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Աշտարակ համայնքի ղեկավարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: