Հիմք ընդունելով Արամ Հրանտի Իսրայելյանի 11.07.2025թ. N՝ 8976 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայրում գտնվող 0,3 հա հողամասից փաստացի չափագրման արդյունքում 02-106-0017-0008 կադաստրային ծածկագրում ավել օգտագործվող /ընդամենը 0,341193 հա/ բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Ճանաչել Արամ Հրանտի Իսրայելյանի /ծնվ․ 15.08.1963թ./ սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայրի 02-106-0017-0008 ծածկագրում հատկացված 0,3 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասից ավել օգտագործվող 0,041193 հա հողամասի նկատմամբ /ընդամենը 0,341193 հա/։
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետի ժ/պ՝ Վ․ Վարդանյան, Ա․ Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: