Հիմք ընդունելով Ցողիկ Խաչիկի Սիմոնյանի 14.11.2025թ N 16480՝ դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 14/11/2025 N Կ-14112025-02-0025 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի ք. Աշտարակում գտնվող Ցողիկ Խաչիկի Սիմոնյանին սեփականության իրավունքով հատկացված 0.2 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագրեր՝ 02-001-0596-0076, 02-001-0596-0185, 02-001-0596-0057/ ավել օգտագործվող մինչև 20% 0.0214 հա /ընդամենը 0.2214 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Ցողիկ Խաչիկի Սիմոնյանի /ծնվ.14.06.1960թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0596-0076, 02-001-0596-0185, 02-001-0596-0057 կադաստրային ծածկագրերում հատկացումից ավել օգտագործվող 0.0214 հա մակերեսով /ընդամենը 0.2214 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: