|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հունվարի 2018 թվականի N 4-Ա |
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ քաղաքի Արարատյան փողոց N70 և Աշտարակի խճուղի N9 հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի պահպանման և սպասարկման համար առանձնացված համապատասխանաբար 0.2131հա և 0,24958հա հողամասերը ՀՀ կառավարության 07.09.2006թ. N 1398-Ն որոշմամբ սխալմամբ հանձնվել է Աշտարակ համայնքին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Աշտարակ քաղաքի Արարատյան փողոց N70 և Աշտարակի խճուղի N9 հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ, համայնքային սեփականություն հանդիսացող համապատասխանաբար 0.2131հա և 0,24958հա հողամասերն անհատույց նվիրել Հայաստանի Հանրապետությանը: |
Կողմ -10 ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՏԱՇՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|