Հիմք ընդունելով Հովհաննես Ավագյանի 03.11.2025թ. N 15800՝ անշարժ գույքը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոց, 9 հարկանի շենքի դիմաց գտնվող անշարժ գույքը /ծածկագիր՝ 02-001-0096-0097/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Ա․ Մանուկյան փողոց, առևտրի սրահ N 5:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: