Ղեկավարվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2006թ. սեպտեմբերի 11-ի N15-Ն հրամանի, <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների /համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի/ հերթական ատեստավորումն անցկացնել 2025թ. նոյեմբերի 27-ին համայնքապետարանի շենքում /սկիզբը՝ ժամը 11:00-ին/:
2. Աշխատակազմի քարտուղարին /Ս. Սահակյան/
-հսկողություն իրականացնել և ապահովել ատեստավորման նախապատրաստման աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կատարելու համար:
3. Ատեստավորման հանձնաժողովի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Լուսինե Արամյանին /համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-անձնակազմի կառավարման գծով/.
- ապահովել ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2006թ. սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանով հաստատված <<Համայնքային ծառայողի ատեստավորման կարգ>>-ով նախատեսված գործառույթները,
- ատեստավորման օրվա մասին տեղյակ պահել ատեստավորվող համայնքային ծառայողներին: