Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին` 
ՈՐՈՇՈՒՄ Է.
1
Աշտարակ համայնքի ավագանու 15.11.2017թ. թիվ 5-Ա որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
·         <<Արսեն Օհանյան>> բառերը փոխարինել <<Ռազմիկ Գրիգորյան>> բառերով,
·       <<Սարգիս Գրիգորյան 13000 հողի հարկ>> բառերը փոխարինել << Սարգիս Գրիգորյան 13000 գույքահարկ>> բառերով.
·         <<Գայանե Գրիգորյան>>  բառերը փոխարինել <<Արամայիս Զազյան>> բառերով.
·         <<709618>> և <<389387>> թվերը փոխարինել համապատասխանաբար <<703356>>  և  <<372881>> թվերով:
2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: