Հիմք ընդունելով Վլադիմիր Սերգեյի Հակոբյանի 25.07.2025թ․ N 9644՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող Վլադիմիր Սերգեյի Հակոբյանին ժառանգության իրավունքով փոխանցված /հիմք ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.05.2025թ. թիվ ԳՄ 2475 վկայագիր/ 0,05 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր՝ 02-058-0131-0014/ ավել օգտագործվող մինչև 20% 0,0004 հա/ընդամենը 0,0504 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Ճանաչել Վլադիմիր Սերգեյի Հակոբյանի /ծնվ. 04․09․1962թ./ սեփականության իրավունքն ըստ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-058-0131-0014 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0,0004 հա մակերեսով /ընդամենը 0,0504 հա/ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. 02-058-0131-0014 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 5-րդ փողոց, 4-րդ նրբանցքի 2-րդ փակուղի, հողամաս N 16:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: