Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 07/02/2025 NԿ-07022025-02-0199 որոշումը, Թենգիզ Շաքրոյի Ալոյանի լիազորված անձ՝ Մարինե Ֆուրմանի Ղազարյանի 12.03.2025թ N 2707՝ դիմումը և գյուղատնտեսական նշանակության հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բազմաղբյուր բնակավայրում գտնվող Թ. Ալոյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-024-0108-0015/ 0.34հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Թ. Ալոյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Թենգիզ Շաքրոյի Ալոյանի /ծնվ. 28.12.1968թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի կադաստրային քարտեզի 02-024-0108-0015 ծածկագրով 0.34 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ, որը նրանց կողմից փաստացի տիրապետվել է նաև համայնքի քարտեզագրումից առաջ:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/։
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: