Հիմք ընդունելով Ռիտա Հայրապետյանի 10.01.2025թ. N 170՝ անշարժ գույքը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ քաղաքի Նարեկ-2 թաղամաս, 3բ հասցեում գտնվող անշարժ գույքը /ծածկագիր՝ 02-001-0136-0021, 0,042 հա/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Նարեկ թաղամասի 2-րդ փողոց, քոթեջ N 3/2:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: