Այսօր: Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2040-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 օգոստոսի 2025 թվականի N 2040-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հրաչիկ Կարապետի Վիրաբյանի 29.07.2025թ. N9759 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 28/07/2025թ. N Կ-28072025-02-0197 որոշումը, հողհարկացման քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 05/06/2025 ԳՄ2770 և ԳՄ2771 վկայագրերը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 04.08.2025թ. թիվ 76 արձանագրությունը՝ Հրաչիկ Կարապետի Վիրաբյանի ընտանիքին հատկացված 02-113-0249-0107 ծածկագրով փաստացի օգտագործվող 0․2715հա ըստ կադաստրային քարտեզների գյուղատնտեսական նշանակության վարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք խաղողի այգու փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1.Հրաչիկ Կարապետի Վիրաբյանին /ծնվ.22.01.1960թ./ և Արմինե Կարապետի Վիրաբյանին /ծնվ.27.09.1971թ./ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող 02-113-0249-0107 ծածկագրով 0․2715հա ըստ կադաստրային քարտեզների գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք վարելահողը փոխադրել բարձրարժեք խաղողի այգու՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner