Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 22.11.2024թ. N Կ-22112024-02-0028 որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 09 հուլիսի 2024 թվականի N 2433-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ.
1 < 1. Գագիկ Մարտիրոսի Ազատյանին, Կարինե Մայիսի Կիրակոսյանին, Արմինե Գագիկի Ազատյանին և Մարտիրոս Գագիկի Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Ուջան բնակավայր 02-109-0083-0003 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 20232JWWBC/ 148.8 քմ, 14.3 քմ, 15.8 քմ արտաքին մակերեսներով հասարակական շինությունները /կառուցված 2010թ․/, 9.5 քմ, 7.4 քմ մակերեսով ծածկոցները /կառուցված 2015թ․/, 12.5 քմ մակերեսով ծածկոցը /կառուցված 2010թ․/, 11.7 քմ արտաքին մակերեսով խանութը /կառուցված 2016թ․/, 4.4 քմ արտաքին մակերեսով սանհանգույցը /կառուցված 2019թ․/, և 12.44 քմ ընդհանուր մակերեսով պարիսպը /կառուցված 2019թ․/ ճանաչել օրինական և հասարակական շինությունների, ծածկոցների, խանութի, սանհանգույցի և պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 673771 /վեց հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: