Հիմք ընդունելով «Արագածոտն» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատարի 04.12.2025թ. N 460 գրությունը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի ավագանու 29․09․2025թ․ N 118-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«1․ Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցման և Ոսկեվազ բնակավայրի ոռոգման գյուղամիջյան ներտնտեսային ցանցի աշխատանքներ կատարելու նպատակով «Արագածոտն» ՋՕԸ-ին 7 489 000 /յոթ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար/ ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: