Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0960-0001 ծածկագրից 0,002058հա, 02-001-0961-0001 ծածկագրից 0,000026հա և 0,00004հա հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ կադաստրի կոմիտեի դրական դիրքորոշումները, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ N 1920-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում գտնվող, 02-001-0960-0001 ծածկագրից 0,002058հա, 02-001-0961-0001 ծածկագրից 0,000026հա և 0,00004հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: