Հիմք ընդունելով <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ >> ՓԲԸ-ի հայտը և վճարման անդորրագիրը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և Աշտարակ համայնքի ավագանու 11․12․2024թ․ թիվ 143-Ն որոշման հավելված 1-ի 12-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ․
1․<<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ >> ՓԲԸ-ին տալ 01.01.2025-31.12.2025թ. ընթացքում Աշտարակ համայնքի Պռոշյան փ․ 9 շենք հասցեում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն /կցվում է/:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ >> ՓԲԸ-ին իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: