Հիմք ընդունելով Գեղամ Ավագյանի լիազորված անձ Ստեփան Ավագյանի 22.05.2025թ. N 6233՝ բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող բնակելի տանը և տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-110-0019-0025 0,18 հա/ տալ 7 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Դ․ Տեր-Մկրտչյան փողոց, բնակելի տուն N 7:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: