Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 28-րդ հոդվածը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, Աշտարակ հանայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Սահմանել Աշտարակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների էթիկայիև վարքի կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: