Հիմք ընդունելով Գագիկ Սարգսյանի 26.12.2022թ. N 6783 և Թալին Ճապուրյանի լիազորված անձ Սեվակ Հակոբյանի 17.01.2023թ. N 354՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0355-0029 ծածկագրով, Գագիկ Սերգեյի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,5525հա մակերեսով հողամասից 0,08հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու և ինքնակամ քարե պարիսպն օրինականացնելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայր, 1-ին փողոց, N 57/1 հասցեում գտնվող, 02-004-0105-0098 ծածկագրով, Թալին Արթինի Ճապուրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2451հա մակերեսով հողամասից 0,05հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: