Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 28.12.2022թ. N 2/փ-306 դրական եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-112-0144-0108 ծածկագրով 0,4477հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /0,0525հա-վարելահող, 0,2972հա-արոտավայր և 0,098հա-այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. 1-ին կետում նշված փոփոխությունը սահմանված կարգով ներառել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում: