Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 185-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 դեկտեմբերի 2022 թվականի N 185-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գոռ Գրիգորյանի 08.11.2022թ. N 5651, Արման Աղայանի 22.11.2022թ. N 5968, Նորայր Հովհաննիսյանի 22.11.2022թ. N 5967 և <<ՍԱՆ ՎԱՅՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Ստեփանյանի 23.11.2022թ. N 5975 արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ  համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0081-0022 ծածկագրով, Գոռ Արթուրի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,02605հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0638-0015 ծածկագրով, Արման Էդուարդի Աղայանին սեփականության իրավունքով պատկանող 0,4627հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /պտ. հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. մթերք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0277-0017 ծածկագրով, Նորայր Մերուժանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 2,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրամասի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

  4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի 02-008-0133-0066 ծածկագրով, <<ՍԱՆ ՎԱՅՆ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 4,4562հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,3հա վարելահողի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

   


Կողմ -22

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ՄԵՐԻ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner