Այսօր: Երեքշաբթի, 24 Փետրվարի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 350
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 22-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2026 թվականի N 22-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ժորա Ալեքսանյանի ներկայացուցիչ Ազատ Հովհաննիսյանի 25.11.2025թ. N 17024, <<ԳՐԻՆՊԱՐՏԵԶ>> ՍՊԸ-ի տնօրեն Հենրիկ Սարգսյանի 15.01.2026թ. N 487, Արա Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանի 16.01.2026թ. N 573, <<ԴԵՂՁԵՆԻ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայարփի Աբգարյանի 19.01.2026թ. N 622, Գարիկ Սարուխանյանի 22.01.2026թ. N 817, Վարուժան Մուրադյանի ներկայացուցիչ Գագիկ Մաթևոսյանի 22.01.2026թ. N 822 և Ռոման Վիրաբյանի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանի 26.01.2026թ. N 1067՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0160-0280 ծածկագրով, <<ԳՐԻՆՊԱՐՏԵԶ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,26853հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/:

2. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0151-0046 ծածկագրով, <<ԴԵՂՁԵՆԻ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,13898հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/:

3. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 02-095-0228-0029 ծածկագրով, Վարուժան Գուրգենի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող 0,636հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0503-0001 ծածկագրով, Ռոման Արայիկի Վիրաբյանին և Զոհրաբ Արայիկի Վիրաբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,522հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /խաղող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/:

5. Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 02-108-0232-0128 ծածկագրով, Ժորա Սոսի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող 2,79954հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,2463հա արոտավայրի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/:

6. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0228-0001 ծածկագրով, Արա Վահրամի Մանուկյանին և Գոռ Մնացականի Արշակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,242հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/:

7. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0698-0020 ծածկագրով, Գարիկ Շիրինի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06609հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/:

 


Կողմ -21

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ՄԵՐԻ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner