Հիմք ընդունելով Հակոբ Պարոնյանի 28.10.2024թ. N 12141՝ դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ կառուցված պարիսպը, որը կառուցվել է 2020թ. դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Սերգեյ Խաչիկի Պարոնյանին, Աղավնի Խորենի Պարոնյանին, Գոհար Սերգեյի Պարոնյանին, Խաչիկ Սերգեյի Պարոնյանին, Լիանա Հայկազի Պարոնյանին և Հակոբ Սերգեյի Պարոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-001-0261-0005/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023WA54F2/ 6.8քմ մակերեսով պարիսպը կառուցված 2020թ-ին ճանաչել օրինական՝ և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 13389 /տասներեք հազար երեք հարյուր ութսուն ինը/ ՀՀ դրամ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: