Հիմք ընդունելով Հակոբ Հենրիկի Գևորգյանի 30.01.2025թ N806 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30․01․2025թ․ ԳՄ 327 վկայագիրը և փաստացի կատարված հողամասի չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հակոբ Հենրիկի Գևորգյանին և Դիյանա Սրապի Գևորգյանին հատկացված 0․11հա տնամերձ հողամասի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 07-050-0025-0008/ ավել օգտագործվող 0․0445հա հողամասը /ընդհամենը 0․1545հա/ նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Հակոբ Հենրիկի Գևորգյանի /ծնվ13.09.1974թ․/ և Դիյանա Սրապի Գևորգյանի /ծնվ12.07.1945թ․/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող 07-050-0025-0008 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0․1545հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2․ 07-050-0025-0008 ծածկագրով 0․1545հա մակերեսով հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա, 2-րդ փողոց, հողամաս N12/7:
3.Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: