Հիմք ընդունելով Կարինե Սահակյանի 31.07.2025թ., N 9878 դիմումը, 0.246 հա գյուղատնտեսական վարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք կորիզավոր այգու փոխադրելու մասին, ինչպես նաև լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված հողամասի փաստացի չափագրումն ու Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 21.10.2025թ., թիվ 89 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ., թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37 և 38 հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Կարինե Վանուշի Սահակյանի /ծնված 07.12.1977թ./ և Լուսինե Վանուշի Դավթյանի /ծնված 10.02.1974թ./, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի, Ուջան բնակավայրի, 02-109-0238-0031-ից կադաստրային ծածկագրով, 0.246 հա գյուղատնտեսական վարելահողը, ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք՝ կորիզավոր այգու:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: