Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է.
1. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում գտնվող թաղամասին տալ 13 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, 13-րդ թաղամաս:
2. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի 8-րդ փողոցից սկիզբ առնող փակուղուն տալ 2 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, 8-րդ փողոց, 2-րդ փակուղի:
3. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրում նոր փողոցին տալ 13 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 13-րդ փողոց:
4. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 13-րդ փողոցից սկիզբ առնող նրբանցքին տալ 1 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 13-րդ փողոց, 1-ին նրբանցք:
5. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 13-րդ փողոց, 1-ին նրբանցքից սկիզբ առնող փակուղուն տալ 1 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 13-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փակուղի:
6. Արտաշավան և Ղազարավան բնակավայրերի քարտեզներում կատարել համապատասխան լրացումներ և ներկայացնել ՀՀ կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում: