Հիմք ընդունելով Վերգինե Շամիրյանի 20.05.2025թ. N 6109` անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Վ․ Պետրոսյան փողոց, N 25/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասին /ծածկագիր` 02-001-0865-0205, 0,00822 հա/ տալ 38 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Ակադեմիկոս Ղափանցյան փողոց, շինություն N 38:
Հողամասի մնացած մասի /0,01657 հա/ և խանութի հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Վ․ Պետրոսյան փողոց, խանութ N 25/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: