Հիմք ընդունելով Վաչիկ Թորոսյանի 31.10.2025թ N 15579 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Վաչիկ Թորոսյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված հողամասից /ծածկագրեր 02-028-0310-0143, 02-028-0310-0139, 02-028-0310-0154/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Վաչիկ Կոլյայի Թորոսյանի /ծնվ 10.02.1966թ/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0310-0143, 02-028-0310-0139 և 02-028-0310-0154 կադաստրային ծածկագրերում հատկացված 0.2հա գյուղատնտեսական վարելահող նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.2227հա ( ընդհամենը 0,4227 հա) հողամասի նկատմամբ: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: