Հիմք ընդունելով Հիմք ընդունելով Ռոբերտ Արմավիրի Գալուստյանի լիազորված անձ՝ Հարություն Հակոբի Կարգոնցյանի 02.03.2026թ. N 2776 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-12022026-02-0083 որոշումը,, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․ Ռոբերտ Արմավիրի Գալուստյանի /ծն.05.02.1964թ./ սեփականության իրավունքով պատկանող, ըստ Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի կադաստրային քարտեզի 02-112-0009-0030,0031 ծածկագրով 0.2480 հա բնակավայրերի նշանակության հողամասի մեջ ներառված 0․0022 հա բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: