Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 22/01/2025թ. թիվ Կ-22012025-02-0006 որոշումը ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. 02-001-1301-0001 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողամասից 1․41քմ-ի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման և դրա նկատմամբ ճանաչել Յուրա Սուրենի Թորոսյանի սեփականության իրավունքը:
2․ 02-001-0167-0029 ծածկագրով քաղաքացու սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասից 1․73քմ-ի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես ընդհանուր օգտագործման համայնքային սեփականություն։
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: