Հիմք ընդունելով Կարեն Շահբազյանի 26.01.2023թ. N 684 և Էդգար Պետրոսյանի լիազորված անձ Արթուր Հայոցյանի 03.02.2023թ. N 966՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի 02-020-0118-0042 ծածկագրով, Կարեն Մարտունիկի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1101հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0815-0241 ծածկագրով, Էդգար Նորիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 2,594հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,2664հա վարելահողի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի և պոմպակայանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: