Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով «Միլքիզ» ՍՊ ընկերության՝ ի դեմս տնօրեն Սեդրակ Աշոտի Մկրտչյանի (ՀՀ անձնագիր՝ AU0366957, տրված՝ 23.07.2021 թ., 003-ի կողմից) դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Տալ համաձայնություն «Միլքիզ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում մինչև 1000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար նախատեսված անասնապահական ֆերմայի կառուցման ներդրումային ծրագրին:
2.Տալ համաձայնություն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 19.9999 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-017-0167-0109) գյուղատնտեսական հողեր նպատակային նշանակության վարելահող և արոտավայր հողատեսքերը, կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով, ուղղակի վաճառքով, օտարել «Միլքիզ» ՍՊ ընկերության (պետական գրանցման համար՝ 53.110.1068772, գրանցված՝ 11.04.2019թ.,ՀՎՀՀ՝ 05548302):
3. Տալ համաձայնություն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 4.6445 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-017-0167-0110) գյուղատնտեսական հողեր նպատակային նշանակության վարելահող և արոտավայր հողատեսքերը, կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով, ուղղակի վաճառքով, օտարել «Միլքիզ» ՍՊ ընկերության (պետական գրանցման համար՝ 53.110.1068772, գրանցված՝ 11.04.2019թ., ՀՎՀՀ՝ 05548302):
4.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը և հաստատմանը: