Հիմք ընդունելով Հասմիկ Բաղդասարյանի 12.11.2025թ. N 16332 դիմումը՝ ինքնակամ կառուցած և օրինական ճանաչված պարիսպը գնելու վերաբերյալ համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ նշված պարիսպի համար սահմանված կարգով առանձնացված 110 քմ հողամասը /ծածկագիր` 02-087-0010-0041/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի Արագածի փողոց, 1-ին նրբանցք, 2/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 11112025-02-0037/ 5.3 քմ մակերեսով պարիսպը սահմանված գնով, իսկ շինություններով ծանրաբեռնված 110 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել շինություններն իրականացրած ՀԱՍՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ /անձ. AS0522888/:
2. Վաճառքի գինը պարիսպի համար կազմում է՝ 5.3 x 3347=17 739 /տասնյոթ հազար յոթ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար՝ 110 x 2887.5=317 625 /երեք հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:
Ընդամենը 17739+317625=335364 /երեք հարյուր երեսունհինգ հազար երեք հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ:
3.Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված բնակելի տան համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: