Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 15.01.2025թ. N 8-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 12․12․2024թ․ N 41 դրական եզրակացությունը` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Հովհաննես Գարիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 07-050-0121-0001 ծածկագրից 0,4915հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ կադաստրային քարտեզում նպատակային նշանակության անճշտության ուղղման նպատակով։
2. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Նոր Երզնկա բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն․ Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: