Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետին համապատասխան՝ համաձայնություն տալ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելուն:
Համայնքի ղեկավարին՝ նույն կարգի 10-րդ կետին համապատասխան՝ կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետին:
2. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը՝ արոտները և խոտհարքները (բնական կերհանդակներ), վարձակալության տրամադրելիս վարձավճարները սահմանել՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N898-Ն որոշմամբ հաստատված կադաստրային գները՝ համաձայն հավելվածի, նրանց նկատմամբ կիրառելով 2 գործակից։
3. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը և խոտհարքները կարճաժամկետ վարձակալության տրամադրելիս պայմանագրերը կնքել ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշմանը համապատասխան՝ մարզպետի դրական եզրակացության առկայության դեպքում:
ՆԻՍՏԸ ՎԱՐՈՂ՝ Շ. Վ Ա Հ Ա Ն Յ Ա Ն