Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 285
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2634-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2025 թվականի N 2634-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      14․10․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ն․ Մուրադյանի զեկուցագիրը այն մասին, որ կատարելով տեղազննում Աշտարակ համայնքի, Բյուրական բնակավայրի, 3-րդ փողոց 1-ին նրբանցք 4 բնակելի տուն հասցեի, համաձայն կադաստրային քարտեզի 02-0287-0046-0015 ծածկագրով գույքի տարածքում պարզեցի, որ նույն գույքի սեփականատեր՝ Աննա Աշոտի Ասմանգուլյանի կողմից կատարվել է փուլ եկած հողե շաղախով կառուցված պատի փլատակների հեռացում, որի ընթացքում ընդհանուր օգտագործման ճանապարհի ասֆալտը չի վնասվել։

    Հիմք ընդունելով Ն․ Մուրադյանի 14․10․2025թ․ զեկուցագիրը և ղեկավարվելով  <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի, 282-րդ հոդվածի 2-րդ մասի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ․

1. 16․09․2025թ․ թիվ 2406-Ա վարչական վարույթը կարճել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտը հասցեատիրոջը իրազեկելու հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner