Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 45-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2020 թվականի N 45-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով <<Երիտասարդական ավանգարդ>> հանրային շահերի աջակցման ՀԿ-ի նախագահ Ս. Մատինյանի 30.04.2020թ. թիվ 550 և  <<Արմտումար>>  կրթական-ստեղծագործական ՀԿ-ի նախագահ Տ. Գրիգորյանի 26.06.2020թ. թիվ 708 գրությունները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ  մասի պահանջներով, համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Համաձայնություն տալ Աշտարակի համայնքապետարանի վարչական շենքի երրորդ  հարկից 1 /մեկ/ սենյակ 20քմ մակերեսով, մինչև 20.12.2020թ. <<Երիտասարդական ավանգարդ>> հանրային շահերի աջակցման ՀԿ-ին անհատույց օգտագործման  տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Համաձայնություն տալ Աշտարակի թիվ 1 <<Մանուշակ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքից 3 սենյակ, անորոշ ժամկետով <<Արմտումար>>  կրթական-ստեղծագործական ՀԿ-ին անհատույց օգտագործման  տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3.Սույն որոշումից բխող հետագա ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:

 


Կողմ -8

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԱՀԵ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

Դեմ -1

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner