Հիմք ընդունելով Մանաֆաս Առաքելյանի 12.12.2024թ. N 14230 դիմումը, Փարպիի խորհտնտեսության ճաշարանը <ԱՐԹՈՒՐ-90> կոոպերատիվին /իրավահաջորդ Մանաֆաս Բազմասերի Առաքելյան/ վաճառելու մասին 18.12.1990թ. N 14՝ Փարպիի խորհտնտեսության աշխատանքային խորհրդի նիստի արձանագրությունը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող 02-110-0020-0002 ծածկագրով 0,17737հա հողամասի և շինությունների չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի, 118-րդ հոդվածի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճաշարանի պահպանման և սպասարկման համար հատկացվել է հողամաս, սակայն հողհատկացման հիմքերը չեն պահպանվել, ինչպես նաև վերը նշված 0,17737հա մակերեսով հողամասը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Վերականգնել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող, 02-110-0020-0002 կադաստրային ծածկագրով Մանաֆաս Բազմասերի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ճաշարանի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,17737հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը /հողամասի կադաստրային արժեքը՝ 5 121 559 /հինգ միլիոն մեկ հարյուր քսանմեկ հազար հինգ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ վճարված է/ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի կարգավորումներով:
2. Առաջին կետում նշված ճաշարանի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Ղ․ Փարպեցու փողոց, 2-րդ նրբանցք, շինություն N 2:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: