Հիմք ընդունելով Գագիկ Սարգսյանի լիազորված անձ՝ Արմեն Պողոսյանի 26.06.2025թ. N8195 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունն ու Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 04.07.2025թ. թիվ 67 արձանագրությունը՝ Գագիկ Մամիկոնի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփ վկ․ N2230715, ծածկագիր 147-018 վարելահող/ ըստ կադաստրային քարտեզների 02-112-0147-0096-ից ծածկագրով 0․3469հա արոտ հողամասից 0․30053հա ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք վարելահողի և 0․04637հա պտղատու կորիզավոր այգու փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Գագիկ Մամիկոնի Սարգսյանին /ծնվ.02.01.1955թ./ սեփականության իրավունքով պատկանող և փաստացի կատարված չափագրության 02-112-0147-0096-ից ծածկագրով 0․3469հա ըստ կադաստրային քարտեզների արոտ ցածրարժեք հողատեսքից 0․30053հա փոխադրել բարձրարժեք վարելահողի և 0․04637հա պտղատու կորիզավոր այգու՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: