Հիմք ընդունելով Լիպարիտ Ավետիսյանի 16.06.2023թ. N 6135 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Աշտարակ համայնքի Կարբի բնակավայր, 9-րդ փողոց, N 10/3 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-058-0071-0039/, Լիպարիտ Հայկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 22քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-058-0071-0040 ծածկագրով, Կարբի բնակավայր, 9-րդ փողոց, N 10/4 հասցեում գտնվող 21,7քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի հետ: