Հիմք ընդունելով Ռոմիկ Ասլանյանի 31.07.2024թ. N 8552՝ դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բազմաղբյուր բնակավայրում գտնվող Ռոմիկ Ասլանյանին սեփականության իրավունքով հատկացված հողամասից /ծածկագիր 02-024-0127-0011/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1.Ճանաչել Արմեն Ավետիսի Ասլանյանի/ծնվ. 23.06.1971թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրում 02-024-0127-0011 կադաստրային ծածկագրում գյուղատնտեսական պտղատու այգի նշանակության հողամասից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,12447հա) հողամասի նկատմամբ: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին / Ն. Մուրադյան / -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: