Հիմք ընդունելով Մասիս Մաթևոսյանի 26.06.2025թ. N 8196՝ միավորվող անշարժ գույքերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Ալիխանյան եղբայրների փողոց, N 14/1 և N 14/2 հասցեներում գտնվող միավորվող անշարժ գույքերին տալ 14/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Ալիխանյան եղբայրների փողոց, առևտրի սրահ N 14/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: