Հիմք ընդունելով Քյարամ Հակոբյանի լիազորված անձ Հ. Իրիցյանի 22.05.2023թ. N 5067 և Վարդան Դավթյանի 14,06,2023թ․ N 5968 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոց, N 10 հասցեին կից, 02-001-0106-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00178հա և 0,00272հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասերը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, Գեղազնիկի փողոց, N 10 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0106-0135 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման կառուցապատված հողամասի սեփականատեր Քյարամ Արամայիսի Հակոբյանին:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոց, N 1/12 հասցեին կից, 02-001-0096-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00052հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել Ա․ Մանուկյան փողոց, N 1/12 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0096-0108 ծածկագրով, ավտոտնակով ծանրաբեռնված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Վարդան Արմենակի Դավթյանին: