Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 24.01.2023թ. N 2/փ-19 և N 2/փ-21 դրական եզրակացությունները, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-010-0111-0002ծածկագրով 0,11316հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 02-017-0160-0224 ծածկագրով 1,80573հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի փոփոխությունը:
3. 1, 2 կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում և Անտառուտ, Արագածոտն բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: